Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին։
Այսօր մեդալների համար պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հրաչյա Պողոսյանը (63 կգ) սփոփիչ գոտեմարտում 8-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին և հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար։ Մեդալի համար գոտեմարտում Պողոսյանը պարտվեց մրցակցին։
Այսօր բրոնզե մեդալի համար կպայաքարի նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ)։