Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ հաղթեց «Բորնմուտին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Սոլանկեն, իսկ առաջին խաղակեսի վերջում «Բորնմուտի» պաշտպանը գրավեց սեփական դարպասը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում փոխարինման դուրս եկավ Կաուրո Միտոման և դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
«Բրայթոնը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է (15 միավոր): «Բորնմուտը» 17-րդ տեղում է (3 միավոր):