Իսպանական Լա Լիգայի առաջնության խաղում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ հաղթեց «Խետաֆեին»։
Սան Սեբաստիանում կայացած խաղն ավարտվել է 4-3 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
2-րդ րոպեին Տակեֆուսա Կուբոն բացեց խաղի հաշիվը, սակայն առաջին խաղակեսի վերջում հյուրերը երկու անգամ գրավեցին դարպասը․ աչքի ընկան Կարլես Ալենյան և Բորխա Մայորալը։
«Ռեալ Սոսյեդադի» կազմում 61-րդ րոպեին Միկել Օյարսաբալը հավասարեցրեց հաշիվը, իսկ 5 րոպե անց աչքի ընկավ նաև Բրիս Մենդեսը։ 88-րդ րոպեին Օյարսաբալը դուբլ ձևակերպեց։ Արդեն ավելացված ժամանակում Խուանմի Լատասան ևս մեկ գոլ խփեց «Խետաֆեի» կազմում:
«Ռեալ Սոսյեդադը» երկրորդ հաղթանակը տարավ Իսպանիայի առաջնության 2023/24 մրցաշրջանում։