Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնությունում մրցաշրջանի մեկնարկում հինգ անընդմեջ հաղթանակ է տարել։
Սա չորրորդ նմանատիպ ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։
Նախկինում ակումբը հինգ խաղում գրանցել էր հինգ հաղթանակ՝ 2019/20 մրցաշրջանում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, 2015/16 մրցաշրջանում Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ և 1966/67 մրցաշրջանում՝ Հելենիո Հերերայի գլխավորությամբ։
2023/24 մրցաշրջանի հինգ խաղում Սիմոնե Ինձագիի ակումբը խփել է 14 գոլ և բաց թողել միայն մեկ գոլ։