«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը «Նավբահորի» հետ խաղից (1:1) հետո ակումբի ղեկավարությունից պահանջել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի, կոնֆլիկտը ծագել է խաղում տեղի ունեցած դրվագի պատճառով, երբ Նեյմարը հրել է մրցակցի խաղացողին և գնդակով հարվածել վերջինիս ընկնելուց հետո։ Այնուհետև թիմի հանդերձարանում Ժեզուսը քննադատել է բրազիլացուն իր պահվածքի համար։ Դա դուր չի եկել աստղային հարձակվողին, որն էլ ղեկավարությունից պահանջել է պաշտոնանկ անել Ժեզուսին։
Ընդգծվում է, որ այս միջադեպից հաջորդ օրը «Ալ-Հիլալի» ղեկավարությունը հանդիպել է Ժեզուսի հետ և զգուշացրել մասնագետին պայմանագիրը խզելու հնարավորության մասին, եթե թիմի խաղը չբարելավվի։