Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Էմպոլիին»։
Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 51-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Դիմարկոն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
«Ինտերը» 5 խաղից հետո 15 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Էմպոլին» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը և վերջին տեղում է։