Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Փոլ Մերսոնը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալ» – «Տոտենհեմ» առաջիկա հանդիպման վերաբերյալ իր սպասելիքներով։
«Ես լավատեսորեն եմ տրամադրված այս հանդիպմանը։ «Արսենալի» հաղթանակից բացի այլ բան չեմ տեսնում։ Կարծում եմ, որ «զինագործները» անպայման կհաղթեն, ես դրանում վստահ եմ։
Կասկածում եմ, որ «Տոտենհեմը» կփոխի իր խաղաոճը։ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսում 14 հարված է կատարել նրանց դարպասին: Փորձեք 14 հարված կատարել «Արսենալի» դարպասին և կտեսնեք, թե ինչ կլինի: Նրանք պայքարում են մինչև վերջ, լավ ֆուտբոլ են ցուցադրում, ինձ դուր է գալիս նրանց խաղը, ինձ դուր է գալիս նրանց մարզիչը»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այսօր Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Արսենալը» կխաղա «Տոտենհեմի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: