«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոնի Էվանսը խոսել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Բարնլիի» դեմ խաղի մասին (1:0).
Առաջին խաղակեսի վերջում Էվանսի փոխանցումից միակ գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։
«Ինձ դուր եկավ խաղի յուրաքանչյուր րոպեն: Խաղից առաջ ես յուրահատուկ զգացողություն ունեի՝ չէի կարող սպասել, ուղղակի հուզված էի: Սա իմ 200-րդ խաղն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, մի թիվ, որին երբեք չեմ մտածել, որ երբևէ կհասնեմ: Սա անմոռանալի զգացողություն է»,- Էվանսի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։
35-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով նա վերադարձավ ակումբ, որտեղից հեռացել էր 2015 թվականին։