Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Ժոաու Ֆելիքսի մասին, որը մադրիդյան ակումբից վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»։ Մորատայի կարծիքով՝ Ֆելիքսը դեռ կարող է կարևոր խաղացող դառնալ «Ատլետիկոյի» համար։
«Ժոաո Ֆելիքսը երիտասարդ տղա է: Եվ ով գիտի, գուցե նա ապագայում կարևոր խաղացող դառնա «Ատլետիկոյի» համար:
Ես չեմ որոշողը։ Նրա մասին միայն կարող եմ ասել, որ նա լավ տղա է և խաղացող, ով տարբերվում է մյուսներից»,- Մորատայի խոսքն է մեջբերում DAZN-ը: