Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին ասել է, որ կցանկանար թիմի կազմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
«Ուրախ կլինեմ, եթե Մբապեն միանա մեզ։ «Ռեալում» պետք է խաղան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։ Իսկ ես Կիլիանին համարում եմ նրանցից մեկը և կաջակցեմ նրա տեղափոխությանը»,- խաղացողի խոսքն է մեջբերում Canal+-ը։
Չուամենին հավելել է, որ ինքը կարող էր տեղափոխվել ՊՍԺ, երբ հանդես էր գալիս «Մոնակոյում», սակայն մտափոխվել է «Ռեալի» առաջարկից հետո։