«Բարսելոնան» հայտարարել է, որ Լա լիգայի 6-րդ տուրի «Սելտայի» հետ խաղում (3:2) վնասվածք ստացած Ֆրենկի Դե Յոնգի մոտ ախտորոշվել է աջ կոճի տիբիոֆիբուլյար սինդեսմոզի (սրունքի և ոսկորների միացում) վնասվածք։
Ակումբը չի հայտարարել ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, բուժումը կտևի 5-ից 7 շաբաթ:
Այս մրցաշրջանում հոլանդացին Լա Լիգայում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։