«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամփոփել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Բարնլիի» հետ հանդիպումը (1:0):
«Ամեն ինչ ակնհայտ էր: Իհարկե, մեզ պետք էր այս հաղթանակը։ Մենք լավ մրցակիցների դեմ դժվարին հանդիպումներ ունեցանք: Ինձ տպավորեց թիմային ոգին և այն, թե ինչպես էին խաղացողները միասին պայքարում: 11 հոգի հարձակվել են, 11 հոգի պաշտպանվել։ Նրանք աջակցում էին միմյանց։
Շատ բան էր գնում մեր դեմ, ներառյալ վնասվածքներն ու որոշումները: Ճիշտ այնպես, ինչպես այսօր: Դա նման է Մերֆիի օրենքին, ըստ որի՝ ամեն ինչ դրված է մեր դեմ։ Բայց պետք է պայքարել ու հնարավորություն փնտրել իրավիճակը շտկելու համար»,- Տեն Հագի խոսքն է մեջբերում BBC Sport-ը։