Սեպտեմբերի 23-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում կամային հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի համար այս հաղթանակը 50-րդն էր Լա Լիգայում թիմի ղեկին։ Չավին 11-րդ մարզիչն է, որը «Բարսայի» կազմում 50 հաղթանակ է տարել առաջնությունում։
Չավիին դա անելու համար բավական եղավ 70 խաղը։ «Բարսելոնայի» ղեկն Իսպանիայի առաջնությունում 50-ից ավելի հաղթանակ են տարել միայն Լուիս Էնրիկեն (63), Խոսեպ Գվարդիոլան (67), Հելենիո Էրերան (68) և Էռնեստո Վալվերդեն (69)։ Այս մասին հաղորդում է Mr Chip-ը։