Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Սելտային» և գերկամային հաղթանակ տարավ։
19-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Լարսենը, իսկ 76-ին Դուվիկասը կրկնապատկեց այն։
5 րոպե անց «Բարսան» գլխիվայր շրջեց խաղը․ նախ, 81-րդ րոպեին Լևանդովսկին կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 5 րոպե անց հավասարեցրեց այն։ 89-ին Կանսելուն հաղթանակ պարգևեց Չավիի սաներին։
«Բարսելոնան» այս խաղից հետո 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սելտան» 4 միավորով 17-րդ տեղում է։