Ա Սերիայի 5-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» և 2-4 հաշվով պարտություն կրեց։
Տանտերերի կազմում 12-րդ րոպեին հաշիվը բացեց Լաուրիենտեն, իսկ 21-ին Վինան ինքնագոլ հեղինակեց՝ հավասարեցնելով հաշիվը։ Տասը րոպե անց Բերարդին նորից առաջ մղեց «Սասուոլոյին»։
78-րդ րոպեին Կյեզան կրկին հավասարեցրեց հաշիվը, բայց 4 րոպե անց աչքի ընկավ Պինամոնտին՝ 3-2: 4-րդ գոլը թուրինցիների դարպասն ուղարկեց սեփական ֆուտբոլիստ Գատին՝ հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Յուվեն» 10 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Սասուոլոն» 6 միավորով՝ 11-րդ։