ԱՊԼ 6-րդ տուրում «Ման Սիթին» ընդունել էր «Նոթինգհեմին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
7-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆոդենը, իսկ 14-ին Հոլանդը կրկնապատկեց այն։
46-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց տանտերերի ֆուտբոլիստ Ռոդրին։ Սրանից մրցակիցը ևս չկարողացավ օգտվել ու խաղն այդ հաշվով էլ ավարտվեց։
Այս խաղից հետո «Սիթին» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նոթինգհեմը» 7 միավորով 10-րդն է։