Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պարտություն կրեց քառորդ եզրափակիչում և սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։
Պողոսյանը մեկնարկում 7-1 հաշվով հաղթել էր բուլղարացի մրցակցին։
Սլավիկ Գալստյանը հավասար գոտեմարտում զիջեց 3:4 (բողոքարկումից հետո 3:5) և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ պարտության մատնելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։ 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, այս փուլում ևս հաղթանակ էր տոնել։ Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 8-7 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին։