Հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին պատմել է վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ իր՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու պատճառների մասին։
«Ես շատ եմ աշխատել «Լիվերպուլի» խաղացող դառնալու համար: Դա իրականություն դարձած երազանք էր։
Կարծում եմ՝ «Լիվերպուլում» խաղալը երազանք է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար։ Սա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է։
Ես ուրախ եմ այստեղ լինելու համար անհավանական երկրպագուների, ակումբի, պատմության և լեգենդար խաղացողների կողքին խաղալու հնարավորության պատճառով: «Լիվերպուլի» հետ կապված ամեն ինչ հիանալի է՝ ասպարեզը, թիմը և ակումբի պատմությունը:
Ցանկանում եմ շատ բանի հասնել այս մրցաշրջանում և ընդհանրապես այս թիմում գտնվելու ընթացքում»,- Սոբոսլաիի խոսքերն է մեջբերում մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։