«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մոտ ժամանակներս չի հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Այս մասին հայտնում է Utd Plug-ը՝ վկայակոչելով Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Նշվում է, որ նրա թեկնածությանը ոչինչ չի սպառնում։ Ակումբում իրավիճակը հանգիստ է համարվում։
«Յունայթեդը» բոլոր մրցաշարերում վերջին 5 հանդիպումներից 4-ում պարտություն է կրել։ Տեն Հագի թիմը պարտվել է «Բավարիային» (3:4, Չեմպիոնների լիգա), «Բրայթոնին» (1:3), «Արսենալին» (1:3) և «Տոտենհեմին» (0:2, բոլորը Պրեմիեր լիգայում):