Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։
Սլավիկ Գալստյանը (67 կգ) վստահ հաղթանակ տարավ մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։
Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկում հաղթեց կուբացի մրցակցին 5-1 հաշվով և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։
Մրցումային երրորդ օրը մրցաշարում կմեկնարկի նաև Հրաչյա Պողոսյանը (63 կգ)։
Գևորգ Ղարիբյանը (60 կգ) այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ ոսկե մեդալի համար։