Բերնարդու Սիլվան վնասվածքի պատճառով կբացակայի երկու շաբաթով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի «Ցրվենա զվեզդայի» հետ խաղում (3:1) փոխարինվել է 44-րդ րոպեին։
«Թեթև վնասվածք, ոչ լուրջ։ Նա բաց կթողնի մոտ մեկ-երկու շաբաթ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Առաջիկա հանդիպումներում «Սիթին» Պրեմիեր լիգայում կխաղա «Նոթինգհեմ Ֆորեստի» և «Վուլվերհեմփթոնի» հետ, իսկ Անգլիայի լիգայի գավաթում կհանդիպի նաև «Նյուքասլի» հետ։