«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր թյուրըմբռնումն է հայտնել հռոմեական ակումբի կիսապաշտպան Ռենատու Սանշեշի հաճախակի վնասվածքների վերաբերյալ։
«Նա միշտ կասկածում է ինքն իրեն, և դժվար է հասկանալ, թե ինչու է ամեն անգամ վնասվածք ստանում: Նման բաներ եղել են «Բավարիայում», ՊՍԺ-ում, և հիմա մենք նույնպես դրա հետ բախվեցինք և չենք կարող դա հասկանալ. նա կիրակի օրը խաղաց 45 րոպե («Ռոմայի» հանդիպումը «Էմպոլիի» հետ՝ հեղ․), հետո երեք օր հանգստացավ, իսկ հետո վնասվածք ստացավ 27-րդ րոպեին»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Marca-ն։