«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ, այժմ ազատ գործակալ Դավիդ դե Խեան կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա դե Խեան կարող է հեռանալ սպորտից, եթե մոտ ապագայում եվրոպական խոշոր ակումբի հիմնական դարպասապահ դառնալու առաջարկ չստանա։ Նախկինում իսպանացի դարպասապահը մերժել էր Սաուդյան Արաբիայի առաջարկները, քանի որ ցանկանում է մնալ Եվրոպայում։
Հիշեցնենք, որ 2022/2023 մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվել է այս տարվա հունիսի վերջին։