Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը (60 կգ)։ Ղարիբյանը մեկնարկում 9-0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Այդ փուլում Ղարիբյանը 3:1 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Մրցաշարի մեկնարկում Շանթ Խաչատրյանն (72 կգ) այսօր 5-1 հաշվով հաղթել էր Նարեկ Օհանյանին (Ռուսաստան, հանդես է գալիս չեզոք երկրների դրոշի ներքո)։ Բայց 1/8 եզրափակչում Շանթը պարտվել է մրցակցին։
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկում հաղթել էր ռումին Նիկու Օժոգին 10-4 հաշվով և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։