Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող, այժմ ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչևը խոսել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ելույթների մասին։
«Արսենը կամ քիչ է խաղում առաջնությունում, կամ ընդհանրապես չի խաղում, ինչպես օրինակ Չեմպիոնների լիգայում։ Առայժմ տեղի է ունենում այն, ինչի մասին խոսել եմ հեռանալիս։ Իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, բայց ես չտեսա, որ նա Ռուսաստանում հասավ իր գագաթնակետին, որ նա մեկ գլուխ ուժեղ է բոլորից ոչ միայն ՌՊԼ-ում, այլև «Դինամոյում»։ Այո, կան որակներ, որոնց շնորհիվ Շվարցը նկատեց նրան, բայց ոչ ավելին։ Սա այն մարդը չէ, ով պատասխանատու է արդյունքի համար։ Իսպանիայի առաջնություն գալու և նույնիսկ այնտեղ խաղադաշտ դուրս գալու համար պետք է լավագույնը դառնալ քո թիմում և հենց Ռուսաստանի առաջնությունում: Զախարյանն աչքի ընկավ «Դինամոյում», սակայն վերջին տարին պարզապես վատ անցկացրեց։
Եվ առայժմ ամեն ինչ տանում է նրան, որ Զախարյանի կարիերան Իսպանիայում կունենա նույն սցենարը, ինչ Ալեքսեյ Միրանչուկը Իտալիայում։ Նա կարող է խաղալ, հետո կարող է նստել պահեստայինների նստարանին. մենք տեսնում ենք հազվադեպ պոռթկումներ, կայունության պակաս: Կարող է հաճելի լինել այնտեղ ապրելը, բայց մարդիկ դրա համար չեն գալիս:
Արսենը դեռ ադապտանում է, ինչպես մեզ ասում են։ Լավ, թող այդպես լինի: Բայց ես հիշում եմ այլ իրավիճակներ և կուզենայի, որ մեր տղաները նմանվեն դրան: Գերտաղանդ Շևչենկոյի հեռանալն Ուկրաինայից: Ինչպես մեզ ասում են, Զախարյանը նույնպես գերտաղանդ է։ Շևչենկոն Իտալիայում իրեն ցույց էր տալիս հենց առաջին մրցաշրջանից. նա սկսեց գոլեր խփել, իմ կարծիքով, հենց առաջին խաղից։ Այստեղ պետք է հիշել նաև, որ երբ մեր խաղացողները գնում են իրենց երազանքների հետևից, նրանք նաև ներկայացնում են երկիրը, մեր ողջ ֆուտբոլը։ Ցանկանում եմ Զախարյանին մաղթել, որ նա երբեք չմոռանա այս մասին»,- գրել է Լովչովը իր տելեգրամյան ալիքում։