«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն է հայտնել Արգենտինայի հավաքականի հետ մասնակցել 2024 թվականին կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
«Չգիտեմ՝ կխաղա՞մ 2026 թվականի աշխարհի առաջնությունում, թե ոչ, ես արդեն խոսել եմ այդ մասին։ Ես չեմ մտածում այդ մասին, քանի որ մրցաշարին դեռ շատ ժամանակ կա,։ Ես մտածում եմ Ամերիկայի գավաթի մասին:
Նպատակը ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելն է։ Հաճելի կլինի դա անել, գումարած, որ մենք արդեն խաղացել ենք Ամերիկայի գավաթում ԱՄՆ-ում, հիանալի էր: Չնայած եզրափակիչում պարտվեցինք, բայց մեզ շատ դուր եկավ մրցաշարը՝ մարզադաշտերը, մթնոլորտը, ճամփորդությունները»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Infobae-ն։
Ամերիկայի գավաթի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում։