Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մրցաշարի մեկնարկում Շանթ Խաչատրյանը (72 կգ) 5-1 հաշվով հաղթեց Նարեկ Օհանյանին (Ռուսաստան, հանդես է գալիս չեզոք երկրների դրոշի ներքո)։
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս կգան նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Ղարիբյանի մրցակիցը մեկնարկում կլինի Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը։ Ալեքսանյանի մրցակիցը Նիկու Օժոգն է Ռումինիայից։
Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։