«Տոտենհեմի» կիսապաշտպան Իվան Պերիշիչն աջ ծնկի խաչաձև կապանի վնասվածք է ստացել, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
«Մենք կարող ենք հաստատել, որ Իվան Պերիշիչը աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Խորվաթիայի հավաքականի փորձառու ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ոչ կոնտակտային մարզման ժամանակ և շուտով կենթարկվի վիրահատության։ Սպասվում է, որ նա շարքից դուրս կմնա մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Պերիշիչը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 34-ամյա խորվաթն անցկացրել է 6 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է 2 գոլային փոխանցում։
Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: