«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ, սերբ Վլադիմիր Իվիչը Sport Express-ին տված հարցազրույցում խոսել է թիմի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
— Նրա հիմնական աշխատանքը խաղի կազմակերպումն է։ Նա լավ փոխանցում է կատարում, լավ է տեղաշարժվում, հեռվից հարվածում է: Բացի այդ, նա սկսել է ավելի լավ խաղալը պաշտպանությունում: Նա միայն հարձակողական քայլերի մասին չի մտածում։ Նա կարևոր է թիմի համար: Նա Սաֆոնովի, Չեռնիկովի և Վոլկովի հետ ամենաերկարն են եղել թիմում։ Նա գիտի, թե ինչ է նշանակում լինել «Կրասնոդարի» խաղացող: Սպերցյանն իր տարիքի համար բավականին լուրջ տղա է, բարձր IQ ունի։ Եթե դու չունես բարձր IQ, ապա չես կարող բարձր մակարդակի ֆուտբոլիստ լինել»,- ասել է Իվիչը: