«Ինտերը» ցանկանում է արագացնել բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Սիմոնե Ինձագին Մխիթարյանին համարում է առանցքային խաղացող։
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին: Ակումբը, ամենայն հավանականությամբ, կիսապաշտպանին կառաջարկի մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։