Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը պատասխանել է լրագրողների հարցին «Ինտերի» հարձակվող Մարկուս Թjուրամի և «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի մասին։
«Նրանք տարբեր ոճի ֆուտբոլիստներ են: Օլիվիեն շատ փորձառու է, և նա նաև իմ ընկերն է։ Մենք հաճախ ենք իրար տեսնում, դերբիից առաջ տեսել ենք իրար։
Ժիրուն կենտրոնական հարձակվող է, Թյուրամը մի փոքր այլ կերպ է խաղում, նա ունակ է խաղալ ամբողջ հարձակման գծում:
Ինձ դուր է գալիս նաև, որ նրանք երկուսն էլ եսասեր չեն խաղադաշտում», – Ջորկաեֆի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։