ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։
Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին, կայացան խմբային մրցաշարի 1-ին տուրի հանդիպումները։
Հավակնորդների ցուցակում են Լադիսլավ Կրեյչին (Սպարտա), Ամին Ադլին (Բայեր), Ադրիեն Տրյուֆերը (Ռեն) և Կարլոս Ֆորբսը (Այաքս):
Շաբաթվա լավագույն խաղացողը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի քվեարկությամբ։