Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» ղեկին եվրագավաթներում հաղթանակների քանակով ռեկորդ սահմանեց։
Հինգշաբթի մերսիսայդցիները Եվրոպա լիգայի մեկնարկային տուրի խաղում հաղթեցին ԼԱՍԿ-ին` 3-1 հաշվով:
Կլոպը դարձավ առաջին մարզիչը, ով 50 հաղթանակ է տոնել «Լիվերպուլի» հետ եվրագավաթներում։
Յուրգենն անգլիական ակումբում աշխատում է 2015 թվականից։