«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին հայտարարել է, որ լոնդոնյան ակումբն ունի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը հետ գնելու իրավունք։ Քեյնը «Բավարիա» էր տեղափոխվել «Տոտենհեմից»՝ 2023 թվականի օգոստոսին, 100 միլիոն եվրոյի դիմաց։
«Եթե Հարին մի օր ցանկանա վերադառնալ Պրեմիեր լիգա, ցանկանա վերադառնալ «Տոտենհեմ», մենք հնարավորություն կունենանք գնել նրան։
Հարրին եղել է ակումբի ֆանտաստիկ խաղացող, նա մեր սանն է»,- Լևիի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
























































