Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում կայացան 8 հանդիպումներ։
«Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ ավստրիական ԼԱՍԿ-ի նկատմամբ։ Մերսիսայդյան թիմի կազմում աչքի ընկան Դարվին Նունյեսը, Լուիս Դիասը և Մոհամեդ Սալահը։
Լևերկուզենի «Բայերը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց շվեդական «Հեկենի» դարպասը։ Գերմանական թիմի կազմում աչքի ընկան Վիրտցը, Հոֆմանը, Ադլին և Բոնիֆացեն։
Հունական «Պանատինաիկոսը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
«Ռոման» հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ Տիրասպոլի «Շերիֆի» նկատմամբ։ Իտալական ակումբի կազմում աչքի ընկան Պարեդեսն ու Լուկակուն։
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
«Քարաբաղ» — «Մոլդե»՝ 1։0
«Ռեն» — «Մաքաբի» Հայֆա՝ 3։0
«Սերվետ» — «Սլավիա» Պրահա՝ 0։2
«Յունիոն» — «Թուլուզ»՝ 1։1