Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս էր եկել 77 կգ քաշայինների կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 3։1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։
Ամոյանը կիսաեզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի մրցակցի հետ և պարտվեց 0։5 հաշվով։ Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի և Օլիմպիական ուղեգրի համար:
Հիշեցնենք՝ Մալխասը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի նկատմամբ։ 1/8 եզրափակչում արդեն հայ ըմբիշը 9-1 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բուրի նկատմամբ: