Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվել է մեկնարկում․ նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է թուրք Ադեմ Բուրաք Ուզունի հետ և 0։8 հաշվով զիջել մրցակցին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկում հնդիկ մրցակցի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո 1/8 եզրափակչում ուժերը չափել է Կուբայի ներկայացուցիչ Օսկար Հինդսի հետ և 1:4 հաշվով ցավալի պարտություն կրել։
Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում պարտություն էր կրել 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը՝6:9 հաշվով զիջելով Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևին։
Եթե հայ ըմբիշներին հաղթած մասնակիցները դուրս գան եզրափակիչ, ապա մերոնք սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանան։
Այսօր պայքարի դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ, Աաշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի նկատմամբ։