«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղից հետո (3:1) գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Ռոդրիի հասցեին։
Այս հանդիպմանը 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ։
«Նա այս պահին Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է։ Հուսով եմ, որ նա կարող է էլ ավելի կատարելագործվել: Մենք բախտավոր ենք, որ ակումբը պայմանագիր է կնքել այս խաղացողի հետ: Երբ Ռոդրին առաջին անգամ եկավ այստեղ, նա այդպիսի ֆուտբոլիստ չէր: Հիմա նա ավագներից մեկն է, բարձրակարգ խաղացող»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Goal-ը։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 3 միավոր և «Լայպցիգի» հետ գլխավորում է G խումբը։ Հաջորդ տուրում Գվարդիոլայի թիմը կհյուրընկալվի գերմանական թիմին։ Խաղը կկայանա հոկտեմբերի 4-ին։
























































