Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մանրամասներ է հայտնել թիմի պաշտպան Դանիել Կարվախալի վնասվածքի հետ կապված, որի պատճառով նա չի կարողանա մասնակցել վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղին։
«Կարվախալը բախվեց գերծանրաբեռնվածության: Ոչ մի լուրջ բան, բայց վաղը նա հասանելի չի լինի: Այնուամենայնիվ, նա հնարավորություն ունի խաղալու կիրակի օրը կայանալիք մադրիդյան դերբիում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն։
Վաղը՝ սեպտեմբերի 20-ին, Չեմպիոնների լիգայի խաղում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Ունիոնի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։