«Ինտերի» հարձակվող և ավագ Լաուտարո Մարտինեսը խոսել է միլանյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված ներկայիս իրավիճակի մասին։
«Ես պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրս «Ինտերի» հետ. Դա կքննարկվի ակումբի ղեկավարության հետ։ Ես շատ ուրախ եմ այստեղ:
Այո, ես իսկապես հետաքրքրված եմ «Ինտերի» հետ նոր համաձայնագրի ստորագրմամբ»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Մարտինեսը «Ինտերում» խաղում է հինգ տարի (2018 թվականից)։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 56 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։