«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կիսվել է 1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին, որում մյունխենյան ակումբը 1։2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին», չնայած նրան, որ հանդիպման 91-րդ րոպեին առաջ էր ընթանում 1։0 հաշվով։
«Ես չեմ դիտել հանդիպումը ուղիղ եթերում, բայց տարիների ընթացքում շատ կարևոր իրադարձություններ եմ տեսել: Երբ դու տանում ես 1-0 հաշվով, իսկ հետո պարտվում վերջին րոպեներին, դա ակնհայտորեն շատ դառն է: Բայց դա վաղուց էր, և դրանից հետո շատ բան է փոխվել: Այժմ մենք կփորձենք մեր երկրպագուներին ավելի լավ հիշողություններ հաղորդել»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 20-ին, «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խաղում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։