«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ սպասվող խաղի մասին։
«Ես ակնկալում եմ, որ թիմը կշարունակի կատարելագործվել՝ խուսափելով մրցաշրջանի սկզբի սխալներից։ Որակավորման առումով կարևոր կլինի դրական արդյունքը։ Չեմպիոնների լիգան աշխարհի ամենակարևոր ակումբային իրադարձությունն է, և ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար»,- Սարրիի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլում «Լացիոն» կխաղա E խմբում՝ «Ֆեյենորդի», «Սելթիկի» և «Ատլետիկոյի» հետ։