«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ակումբի կատարած տրանսֆերների մասին։
«Մեզ պետք էր ինչ-որ բան փոխել։ Յուրաքանչյուրը փորձում էր ինչ-որ բան զոհաբերել՝ տալով ավելին: Կարծում եմ՝ այդպես էլ արեցինք «Էմպոլիի» դեմ խաղում: Ուրախ եմ Լուկակուի, Ազմունի, Նդիկայի գալու և բոլոր նոր տրանսֆերների համար։ Խոսեցի մարզչի հետ ու փորձեցի լավ մարզավիճակ հավաքել միջազգային դադարի ժամանակ, իսկ հիմա ինձ լավ եմ զգում։ «Ռոմայում» էգոիզմ չկա։ 11 մետրանոցները կիրացնի նա, ով այդ պահին վստահ կլինի իր ուժերի վրա։ Հետևաբար, որոշ հարվածներ կհասնեն ինձ, որոշ հարվածներ իմ թիմակիցներին»,- Դիբալայի խոսքն է մեջբերում Football Italia-ն։