«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերը խոսել է Եվրոպա լիգայում հանդես գալու մասին։
«Մենք մտադիր ենք այս ակումբին վերադարձնել Չեմպիոնների լիգա։ Փորձում ենք քայլ առ քայլ գնալ, իսկ հետո կտեսնենք, թե ապագայում ինչ է մեզ սպասում։ Բայց, իհարկե, «Լիվերպուլում»՝ նման մեծ ակումբում, պետք է ձգտել պայքարել բոլոր գավաթների համար»,- Մակալիսթերի խոսքն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Սեպտեմբերի 21-ին Յուրգեն Կլոպի թիմը Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին խաղում կմրցի ԼԱՍԿ-ի հետ։