«Անտվերպենի» գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը կիսվել է կատալոնական «Բարսելոնայի» խաղամակարդակի մասին իր կարծիքով։
«Նրանց տեխնիկական մակարդակը թույլ է տալիս դոմինանտ ֆուտբոլ խաղալ մրցակցի կիսադաշտում: Հաճելի է նայել նրանց խաղը: Եթե ուսումնասիրենք «Բարսելոնայի» պատմությունը, ապա ճիշտ է, որ նրանք վերջին տարիներին ամենաբարձր մակարդակով չեն խաղացել, բայց «բլաուգրանան» պետք է առաջ շարժվի: «Բարսելոնան» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան. իմ կարծիքով սա լավագույն թիմերից մեկն է։ Սա շատ բարդ հանդիպում է լինելու մեզ համար։ Նրանք լավ էին պատրաստվել, բայց պետք չէ վախենալ, պարզապես պետք է խաղալ այնպես, ինչպես խաղացել ենք ամբողջ տարին: Այս պահին «Բարսան» ամենաբարդ մրցակիցն է, որի դեմ երբևէ խաղացել ենք, բայց մենք շանսեր ունենք»,- Վան Բոմելի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Անտվերպենը» Չեմպիոնների լիգայի խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: