«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը պատասխանել է այն հարցին, թե արդյոք շարունակո՞ւմ է հետևել իր նախորդ ակումբի՝ «Տոտենհեմի» ելույթներին։
«Ես ընդհանրապես հետևում եմ ֆուտբոլին, ուստի միշտ դիտում եմ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի կարևորագույն պահերը: Պրեմիեր լիգան այն է, ինչ ես դիտել եմ, դիտում եմ ու կնայեմ ամբողջ կյանքում: «Տոտենհեմը լավ է սկսել մրցաշրջանը, ինչը հիանալի է», – Twitter-ում Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը «Բավարիա» է տեղափոխվել նախորդ ամառ «Տոտենհեմից»: Քեյնը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 320 հանդիպման՝ դառնալով 213 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում անգլիացին մասնակցել է Բունդեսլիգայի չորս հանդիպման (չորս գոլ և մեկ գոլային փոխանցում):