Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է իտալական «Լացիոյի» մասին իր կարծիքով։
«Ինձ շատ է դուր գալիս Սարիի խաղը, ինձ միշտ դուր է եկել այն ֆուտբոլը, որը նրա թիմերը ցուցադրում են, և մենք նույնպես հաջողությունների ենք հասել մեր խաղով։ «Լացիոն» լավ է տիրում գնդակին, այս թիմը լավ է փակվում և հարձակման գրագետ ուղիներ է գտնում։ Նրանք չեն հասել իրենց ակնկալած արդյունքներին, բայց գիտեն, թե ինչ են ուզում և շատ լավ մարզիչ ունեն։
Փշաքաղվում եմ այն մտքից, որ վերադարձել եմ «Օլիմպիկո», քանի որ հիշում եմ այն տարիները, երբ ինձ սիրեցին տեղի երկրպագուները: Դրանք հրաշալի տարիներ էին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի շրջանակում կխաղա «Լացիոյի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: