«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է, որ «Էմպոլիի» հետ հանդիպումը (7:0) կայացել է կիրակի՝ սեպտեմբերի 17-ին, քանի որ առաջիկա հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին, թիմը Եվրոպայի լիգայի շրջանակում կխաղա «Շերիֆի» հետ։
«Այս պահին ընդամենը երեք կենտրոնական պաշտպան կա: Սանչեսը խաղաց 45 րոպե, Դիբալան՝ մի փոքր ավելի։ Մեր բախտը նաև չբերեց, քանի որ նախ խաղում ենք կիրակի, իսկ հետո հինգշաբթի՝ Եվրոպայի լիգայում. Ա Սերիայում ինչ-որ մեկն ինձ չի սիրում:
Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է լրատվամիջոցը, մամուլի ազդեցությունը որոշ երկրպագուների վրա, բայց ինձ համար մենք այն թիմը չէինք, որի մասին մարդիկ խոսում էին մի քանի շաբաթ առաջ։ Ես այնքան սարսափելի մարզիչ չէի, ինչպես ասում էին անցյալ շաբաթ: Բայց այս հանդիպումից հետո մենք արտառոց թիմ չդարձանք։
Մենք զարգացման ներուժ ունեցող թիմ ենք։ Մեր նպատակն է միայն խաղ առ խաղ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել և հաղթել»,- մարզչի խոսքերն է փոխանցում Pazzi Di Fanta-ն: