Յուրգեն Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ ինքնագիր է տվել մի երեխայի։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) պատասխանել է լրագրողների հարցերին։ Ինչ-որ պահի մի փոքրիկ տղա է մոտեցել նրան և հարցրել․ «Կարո՞ղ եմ քո ինքնագիրն ունենալ»:
Յուրգենը ժպտացել և պատասխանել է. «Իհարկե կարող ես»։ Ստորագրելով նոթատետրում՝ մարզիչն ասել է. «Ես 100%-ով վստահ եմ, որ սա ողջ մամուլի ասուլիսի լավագույն հարցն է»։
Այնուհետև տղան խնդրել է Կլոպին ստորագրել Ալիսոնի անվանական մարզաշապիկի վրա: Գերմանացի մասնագետն ասել է. «Ես կարող եմ դա ևս անել: Երկրորդ լավագույն հարցը»:
Երբ տղան վերցրել է մարկերը և հեռացել, Կլոպը ժպտալով ասել է․ «Ավելի լավ էլ չի լինի»։