Կարիմ Բենզեման կարծում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը կդառնա լավագույններից մեկը աշխարհում:
«Սաուդյան Արաբիայի լիգան աշխարհի լավագույն լիգան դառնալու ճանապարհին է: Բայց յուրաքանչյուր թիմում արտասահմանցի պրոֆեսիոնալ խաղացողների թիվը պետք է ավելանա, որպեսզի լիգան հետագայում զարգանա:
Այն, ինչին ես հասել եմ «Ռեալի» հետ, անցյալում է։ Հիմա ամենակարևորը ներկան է։ Ես դեռ ինչ-որ բան ունեմ առաջարկելու «Ալ-Իթիհադին», և իմ նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է»,- ասել է Բենզեման։